Սիմեոնե. «Ես երբեք Գվարդիոլայի պես չեմ ունեցել Չավի, Ինիեստա, Մեսսի»

Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Պեպ Գվարդիոլան հիանալի կազմեր ուներ բոլոր թիմերում։

«Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, ես հնարավորություն չեմ ունեցել մարզել Չավիին, Բուսկետսին, Պիկեին, Ինյեստային, Մեսսիին… ոչ երիտասարդ, ոչ էլ իրենց կարիերայի գագաթնակետին: Չնայած Գվարդիոլայի հսկայական տաղանդին, նրա բախտը բերել է, որ նա միշտ աչքի ընկնող խաղացողներ է ունեցել»,- ասել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը։

Այսօր Սիմեոնեի թիմը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կհանդիպի Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ։