Թուրքիայում հերքել են Աբրամովիչի՝ տեղական ակումբ գնելու մասին լուրերը

Թուրքական  «Գյոզտեպե» ակումբի խորհրդի անդամ Թալաթ Պապաթիան հերքել է ռուս գործարար Ռոման Աբրամովիչի կողմից ակումբը ձեռք բերելու մասին տեղեկությունը, հայտնում է D-Smart Spor-ը։

Ավելի վաղ D-Smart Spor-ը հայտնել էր, որ Աբրամովիչը դարձել է թուրքական ակումբի սեփականատերը։ Նշվել է, որ կողմերը պայմանավորվել են գործարքի պայմանների շուրջ, իսկ պաշտոնական հայտարարությունը պետք է տեղի ունենար ուրբաթ օրը՝ ապրիլի 8-ին։

Ավելի ուշ հրատարակությունը հեռացրել է թիմի գնման մասին լուրերը և հերքել՝ հղում անելով ակումբի ներկայացուցչին։