Տուխելը՝ «Ռեալի» մասին. «Նման տաղանդավոր խաղացողներով թիմը կարող է յուրահատուկ հանդիպում անցկացնել»

Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասվող խաղի մասին իր կարծիքով.

«Կարծում եմ, որ առաջիկա խաղը ոչ մի կապ չունի նախորդ մրցաշրջանի հանդիպման հետ։ Մենք չենք դիտել նախորդ տարվա հանդիպումները։ Մենք մեր առաջ խնդիր չենք դնում նորից ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել։

Մենք պետք է հասկանանք, որ նման մակարդակի թիմերը՝ տաղանդավոր խաղացողներով ու փորձով, կարող են շատ յուրահատուկ հանդիպում անցկացնել։ Մեզ համար սա նույնպես առանձնահատուկ առիթ է, և, հետևաբար, մենք շատ հուզված ենք։ Մենք ուզում ենք ինքներս մեզ ապացուցել, որ շատ բան կարող ենք անել։ Սա առանձնահատուկ դիմակայություն է, և մրցակիցը նույնպես առանձնահատուկ է։

Չեմպիոնների լիգան անհավանական բարդ և պահանջկոտ մրցաշար է։ Այստեղ դուք պետք է անընդհատ բախվեք դժվարությունների հետ։ Բայց մյուս կողմից, դա հենց այն է, ինչ մենք սիրում ենք:

Այստեղ դուք պետք է խնդիրներ լուծեք, բայց սա այն է, ինչ մենք ընտրել ենք։ Մենք սիրում ենք դա. Մենք անընդհատ պայքարում ենք մարտահրավերների դեմ։ Մենք սիրում ենք հաղթահարել դժվարությունները»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։