Ինչպես հայտնում են «Բետիսի» մամուլի ծառայությունից, ակումբը մինչև 2023թ․-ի ամռանը երկարաձգել է թիմի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի պայմանագրի ժամկետը։ Հիշեցնենք, որ Բրավոն, ով շուտով կդառնա 39 տարեկան, 2020թ․-ին է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բետիս» և այդ ընթացքում թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում։ Նա մտադիր է «Բետիսի» հետ պայմանագրի ավարտից հետո՝ 2023թ․-ի ամռանը վերադառնալ հարազատ չիլիական «Կոլո-Կոլո» ակումբ, որտեղից նա 2006թ․-ին տեղափոխվել է Եվրոպա։