«Պարի Սեն Ժերմենը» Պոգբային ավելի ցածր աշխատավարձ է առաջարկել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան  ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո  ամենայն հավանականությամբ կհեռանա մանկունյական ակումբից։ Նախկինում 29-ամյա ֆուտոլիստը մի քանի անգամ հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Ֆրանսիացի լրագրող Ադրիեն Գրենյեի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը արդեն առաջարկով դիմել է ֆուտբոլիստին, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն միանալու նպատակով։ Սակայն ֆրանսիական ակումբի առաջարկած աշխատավարձի չափը ավելի քիչ է այն գումարից, որ նա ստանում էր «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նշվում է, որ ինքը՝ Պոգբան կցանկանար վերադառնալ «Յուվենտուս», որտեղ հանդես է եկել 2012-ից 2016 թվականների ընթացքում։ Սակայն, թե ինչ պայմաններով է պատրաստ ֆրանսիացի ֆուտբոլիստը միանալ «Ծեր սինյորային» դեռևս չի հաղորդվում։