Դևիսը ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնս Դևիսը ճանաչվել է Հյուսիսային ամերիկայի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկությանը մասնակցել են ԿՈՆԿԱՖ-ի երկրների  լրագրողները, երկրպագուները և մարզիչները։

Լավագույնի կոչման համար պայքարում Դևիսը կարողացել է հաղթել «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին և «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենիին։

21-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում՝ որոնցում աչքի է ընկել չորս գոլային փոխանցմամբ։