«Տոտենհեմը» 30 միլիոն եվրո կվճարի «Յուվենտուսի» կիսապաշտպանի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» մրցաշրջանի ավարտին Թուրինի «Յուվենտուսից» կգնի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկիի տրանսֆերային իրավունքները, Վերջինս ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս անգլիական թիմում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

21-ամյա շվեդ կիսապաշտպանի վարձակալության ժամկետը լրանում է 2023 թվականին, սակայն «Տոտենհեմը» նախատեսում է ակտիվացնել կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու դրույթը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո։

Անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 հանդիպումներում Կուլուշևսկին խփել է երկու գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2024 թվականին։