«Բարսելոնան» Լևանդովսկիի դիմաց «Բավարիային» կառաջարկի իր պաշտպանին

«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով։

Իսպանական ակումբը պատրաստ է Գերմանիայի գործող չեմպիոնին առաջարկել պաշտպան Սերժինյո Դեստին և հավելավճար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է ԱՄՆ-ի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Ընթացիկ մրցաշրջանում Դեստը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 27 խաղում երեք գոլային փոխանցում է կատարել։

33-ամյա Լևանդովսկին պատրաստ է կարիերան շարունակել իսպանական ակումբում։ Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը 38 խաղում դարձել է 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։