«Ծափահարությունների չեմ սպասում»․ Կուրտուան հույս է հայտնել, որ Լոնդոնում իրեն չեն սուլի

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հույս ունի բարեհամբույր ընդունելություն ստանալ «Չելսիի» երկրպագուներից։

«Ես շատ տիտղոսներ եմ նվաճել, բայց Չեմպիոնների լիգան՝ խոշորագույն ակումբային մրցաշարը, դեռ չեմ հաղթել։ Իհարկե, հաղթանակն ինձ համար առանձնահատուկ իրադարձություն կդառնար։ Ես դեռ ժամանակ ունեմ նախքան կարիերաս ավարտելը։ Հետևելու եմ երազանքիս։

Հուսով եմ՝ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալը երջանիկ կստացվի։ Մենք հիմա մրցակիցներ ենք։ «Չելսին» ցանկանում է հաղթել, նույնը վերաբերում է ինձ, ուստի ծափահարությունների չեմ սպասում «Չելսիի» երկրպագուներից։ Բայց հույս ունեմ, որ չեն էլ սուլի, չնայած՝ ով գիտի։ Ես պատրաստ եմ ամեն ինչի։

Ուրախ եմ, որ հենց հիմա եմ վերադառնում, երբ մարզադաշտերում թույլատրվում է երկրպագուների մուտքը, քանի որ անցած տարի խաղում էինք դատարկ տրիբունաներով», — Կուրտուայի խոսքերն է մեջբերել «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Կուրտուան լոնդոնյան ակումբում խաղացել է 2014-18 թվականներին։