«Ատլետիկն» ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել է մրցանակի

Բիլբաոյի «Ատլետիկն» ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել է մրցանակի Grassroots Football Awards-ի շրջանակներում: Իսպանական ակումբը ճանաչվել է լավագույնը ոչ ֆուտբոլային սոցիալական խնդիրների և բարեգործության տեսանկյունից: Անցած տարի մրցանակը ստացել էր Բրեմենի «Վերդերը», մրցանակին հասցրել են արժանանալ նաև շոտլանդական «Աբերդինն» ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ը: Գլխավոր ծրագրերից մեկը, որն իրականացրել է «Ատլետիկը»՝ երեխաների պաշտպանության ծրագիրն է:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել էր «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ որպես UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր՝ լավագույն սիրողական ակումբ անվանակարգում։