Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ «Մանչեսթեր Սիթին» իր թիմից ավելի ուժեղ կազմ ունի, սակայն մասնագետը դեռ հավատում է մադրիդիցների շանսերին։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ակումբների միջև առաջին հանդիպումը կկայանա Անգլիայում ապրիլի 5-ին։
«Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» իր հայտացուցակում ունի հիանալի խաղացողներ: Վստահ եմ, որ նրանք մեզնից լավ ֆուտբոլիստներ ունեն: «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» ֆավորիտներ են՝ իրենց խաղացողների առանձնահատկությունների պատճառով: Բայց նախորդ մրցաշրջանում հաղթեց «Չելսին», և դա շատերը չէին սպասում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։