Սիմեոնեի որդու գոլը հաղթանակ պարգևեց «Վերոնային» «Ջենոայի» հետ խաղում

Իտալիայի «A» Սերիայի 2021/2022 մրցաշրջանի 31-րդ տուրի խաղում «Վերոնան» ընդունեց «Ջենոային»։ Հանդիպումն անցկացվեց Վերոնայի «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հանդիպման 5-րդ րոպեին «Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն բացեց խաղի հաշիվը։ Արդյունավետ փոխանցում կատարեց տանտերերի կիսապաշտպան Դանիել Բեսան:

«Վերոնան» վաստակեց 45 միավոր և բարձրացավ 9-րդ տեղ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Ջենովան» (22) նախավերջին՝ 19-րդ տեղում է։