Ինֆանտինոն պատասխանել է Իտալիայի հավաքականի՝ Իրանի փոխարեն ԱԱ-ին մասնակցելու հարցին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անլուրջ է համարել այն հարցը, թե արդյոք Իտալիան կարող է Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, եթե Իրանը հեռացվի մրցաշարից:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Իտալիան կարող է որակավորվել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ ՖԻՖԱ-ն կարող է պատժել Իրանին՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիբանանի դեմ խաղում 2000 կանանց մարզադաշտ մուտքն արգելափակելու համար:

Հարցին, թե Իտալիան հնարավորություն ունի՞ 2022 թվականին լինել Քաթարում՝ փոխարինելու Իրանին, Ինֆանտինոն պատասխանել է. «Եկեք լուրջ լինենք, խնդրում եմ…»:

Ինֆանտինոն նաև ասել է, որ «ուզում է լաց լինել»՝ իմանալով, որ իտալացիները չեն լինի Քաթարում, քանի որ պատմության մեջ առաջին անգամ նրանք բաց կթողնեն երկրորդ անընդմեջ Աշխարհի առաջնությունը: