«Բրենտֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Լոնդոնի «Տոտենհեմ», հայտնում է «Daily Mail» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «Խթանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով դանիացու հետ մեկ տարի աշխատել է Միալանի «Ինտերի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։