Կլոպը գնահատել է «Բենֆիկայի» հարձակվող Նունյեսին․ «Բարձրակարգ հարձակվող է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում բարձր է գնահատել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի խաղը։

«Բարձրակարգ հարձակվող է։ Վաղը, ամենայն հավանականությամբ, նա կլինի մեկնարկային կազմում: Պետք է այնպես անել, որ նա շատ փոխանցումներ չստանա: Նունյեսը լավ հարձակվող է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ին։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։