Արաուխոյի գործակալները դժգոհ են «Բարսելոնայից»

Ռոնալդ Արաուխոյի գործակալները դժգոհ են բանակցություններում «Բարսելոնայի» դիրքից։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ ուրուգվայցու գործակալները ցանկանում են, որ «Բարսայի» առաջարկը համապատասխանի տրանսֆերային շուկայի պայմաններին։

23-ամյա պաշտպանի ներկայացուցիչները դժգոհ են, քանի որ «Բարսելոնան» այնպիսի սկզբունքայինություն չի դրսևորում արտասահմանյան ակումբներից տեղափոխված ֆուտբոլիստների հարցում։

Արաուխոյի ներկայացուցիչները գիտեն աշխատավարձերը, որ ստանում են կատալոնական ակումբի նորեկները, և չեն ցանկանում, որ Ռոնալդն ավելի քիչ ստանա, չէ՞ որ նա միշտ մեկնարկային կազմում է։ «Բարսելոնայի» հետ Արաուխոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։