Լիոնել Մեսսին այլևս Goal-ի վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թոփ-20-ում չէ։ Մարտի կեսերին ՊՍԺ-ի հարձակվողը տասնյակից իջավ 20-րդ տեղ։ Թարմացված ցանկում, որում 20 ֆուտբոլիստ է, արգենտիանցին ընդհանրապես բացակայում է։
ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդ տեղում է։
Առաջին 10-յակում ընդգրկված են՝
1. Ռոբերտ Լևանդովսկի — «Բավարիա»,
2. Կարիմ Բենզեմա — «Ռեալ»,
3. Մոհամեդ Սալահ — «Լիվերպուլ»,
4. Կիլիան Մբապե — ՊՍԺ,
5. Լուկա Մոդրիչ — «Ռեալ»,
6. Սադիո Մանե — «Լիվերպուլ»,
7. Բերնարդու Սիլվա — «Մանչեսթեր Սիթի»,
8. Ռիյադ Մահրեզ — «Ման․ Սիթի»,
9. Վինիսիուս Ժունիոր — «Ռեալ»,
10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ — «Լիվերպուլ»։