Ինչպես են մետաղադրամները Պիկեին փրկել խմածության դրական թեստից

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վերհիշել է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ընթացքում հարբած մեքենա վարել ու փրկվել խմածության դրական թեստից։

«Ես անցա կարմիր լույսի տակով, ու ոստիկանը կանգնեցրեց ինձ։ Դա «Բարսելոնա» տեղափոխվելուց մեկ տարի առաջ էր։ Հանկարծ պատկերացրի՝ թեստը դրական է, ու ես ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայի մեջ եմ, գնում ենք բանտ։ Հարբածությունս միանգանից անցավ։ Կարիերաս դժոխքի էր վերածվում։

Այդ պահին դու մտածում ես․ «Գրողը տանի, այս ինչ է կատարվում»։ Նրանք քեզ պայուսակ են տալիս, որի մեջ դնում ես ամենը, ինչ կա մոտդ ու քեզ տանում են մի սենյակ։ Ոստիկանը մի պահ դուրս եկավ, ու ես հուսահատության մեջ է։

Մոտս մի քանի մետաղադրամ էր մնացել։ Որոշ ժամանակ առաջ ասել էին, որ եթե մետադրամ լիզես, խմածության դրայան թեստ չես հանձնի։ Ես սկսեցի լիզել մետաղադրամները։ Ինչ-որ հրաշքով ես փրկվեցի դրանից։ Տուն վերադառնալուց հետո տաքսիով գնացի խաղատուն»,- պատմել է Պիկեն The Wild Project YouTube-յան ալիքին։