ՊՍԺ-ն լավատես է Մբապեի ապագայի հարցում

Կիլիան Մբապեն կարող է մնալ ՊՍԺ-ում և երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։ Հաղորդվում էր, որ նա մոտ է «Ռեալ» տեղափոխությանը։

Ըստ France Bleu Paris-ի տեղեկությունների՝ իրավիճակը լրջորեն փոխվել է, և պայմանագրի երկարաձգումն ավելի քան իրատեսական է թվում։ Բացի դրանից, կողմերը լավատեսական են տրամադրված, որ համաձայնության հասնելը կհաջողվի։

Նախօրեին՝ «Լորյանի» հետ խաղից հետո, Մբապեն ակնարկել է, որ իսկապես կարող է մնալ ՊՍԺ-ում։