«Բարսան» հաղթեց «Սևիլիային» ու կրկին բաց չթողեց «Նոու Կամպում» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ  1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Գոլը 72-րդ րոպեին Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո խփեց  Պեդրին։ «Բարսելոնան» տնային երրորդ խաղում անընդմեջ Լա Լիգայի շրջանակներում գոլ բաց չթողեց սեփական հարկի տակ: Նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել 2020 թվականին:

«Կապտանռնագուները» 29 խաղում վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Սևիլիան» նույնպես ունի 57 միավոր և չորրորդ տեղում է։ Առաջատարն է Մադրիդի «Ռեալը» 69 միավորով։