Սարկոզին ճիշտ պահն էր ընտրել. «Պարի Սեն ժերմենը» հաղթեց շնորհիվ Մեսսիի, Նեյմարի ու Մբապեի գոլերի (VIDEO)

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Պարի Սեն Ժերմենը» 5:1 հաշվով հաղթեց «Լորյանին»։ Խաղում գոլի հեղինակ դարձավ Լեոնել Մեսսին, Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Կիլիան Մբապեն բացի դուբլից, դարձավ նաև երեք գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նշենք, որ առաջին անգամ «Պարի Սեն Ժերմենի» կազմում մեկ խաղի ընթացքում գոլեր խփեցին Նեյմարը, Մբապեն ու Մեսսին: