Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ինտերը» Թուրինում 1:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Միակ և հաղթական գոլը խփեց Չալխանողլուն՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Նշենք, որ կողմերի միջև «A» Սերիայի շրջանակներում կայացած վերջին երեք խաղում նշանակվել է հինգ 11 մետրանոց: Մեկով շատ, քան նրանց միջև կայացած նախորդ 29 հանդիպումներում։
Սա «Յուվենտուսի» առաջին պարտությունն էր «A» Սերիայում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր։ Թուրինցիները չէին պարտվել 16 խաղ անընդմեջ:
«Ինտերը» մրցաշարային աղյուսակում 63 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» 59 միավորով չորրորդ տեղում է։