«Ռոման» հաղթեց՝ շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի գոլի (VIDEO)

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս դարձավ խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը՝ մրցակցի դարպասը գրավելով 27-րդ րոպեին: