Լևանդովսկին ամռանը կարող է  տեղափոխվել «Բարսելոնա»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կարող է  շարունակել Իսպանիայում։ 33-ամյա ֆուտբոլիստը համաձայնվել է ամռանը  տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լևանդովսկիի և «Բավարիայի» ղեկավարության հարաբերությունները սրվել են այն պատճառով, քանի որ ակումբը նրան առաջարկել է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ տարով։ Նշենք, որ Լևանդովսկիի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է  2023թ․-ի ամռանը։ Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը «Բավարիայում» է հանդես գալիս 2014թ․-ից։ Նա այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում  Բունդեսլիգայում անցկացրած 27 խաղում դարձել է 31 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Լևանդովսկիի տրանսֆերային արժեքը գնահատում է  50 մլն․ եվրո։