Էրիկսենն ու ընկերները խոշոր հաշվով հաղթեցին «Չելսիի» հարկի տակ, դանիացին գոլ խփեց (VIDEO)

«Չելսին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտություն կրեց «Բրենտֆորդից»։ Էրիկսենը առաջին գոլն է խփում Պրեմիեր լիգայում վերադարձից հետո։ Հարկ է նշել, որ «Բրենտֆորդը» տարավ կամային հաղթանակ՝ տասը րոպեում խփելով երեք գոլ։

Խաղի 48-րդ րոպեին հաշիվը բացեց «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։ Երկու րոպե անց պատասխան գնդակը խփեց «մեղուների» կիսապաշտպան Վիտալի Ժանելտը։ 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բրենտֆորդի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, նշենք, որ սա դանիացու առաջին գոլն է Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո։ 60-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Վիտալի Ժանելտը։ 87-րդ րոպեին Յոհան Վիսսան խփեց չորրորդ գոլը:

«Ազնվականները» մինչ այս հանդիպումը Պրեմիեր լիգայում ունեին հինգ անընդմեջ հաղթանակից կազմված շարք: Տուխելի թիմը պապհանեց երրորդ հորիզոնականը:

Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Չելսին» 59 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Բրենտֆորդը» 33 միավորով 14-րդ հորիզոնականում է։