Ռամոսը ցանկանում է մնալ «Պարի Սեն Ժերմենում»

«Պարի Սեն Ժերմենի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ ֆրանսիական ակումբում։ Լրագրող Ադրիեն Գրենյեի խոսքերով, իսպանացին մտադիր է մնալ ակումբում և ապացուցել, որ դեռ ունակ է բարձր մակարդակով հանդես գալու և գավաթներ նվաճելու համար։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն փարիզյան ակումբում դժգոհ են ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնսավածքներից ու մտադիր են հաջորդ մրցաշրջանում ազատվել նրանից։ 36-ամյա պաշտպանը վերջերս է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով ստիպված բաց թողեց Չեմպիոնների լիգայի խաղարկության Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած 1/8-րդ եզրափակիչի հանդիպումները, ինչ արդյունքում ֆրանսիական ակումբը դուրս մնաց հետագա պայքարից։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Պարի Սեն Ժերմենի» շարքերը համալրել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։