«Սելտայի» հետ խաղում «Ռեալը» կղեկավարի Անչելոտիի որդին

Դավիդե Անչելոտին՝ Կառլո Անչելոտիի որդին և օգնականը կղեկավարի  «Ռեալը»՝ Իսպանիայի Լա Լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում, հայտնում է  Marca-ն։ Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին կորոնավիրուսով է վարակվել և չի կարող ներկա գտնվել վերոհիշյալ հանդիպմանը։ Նշվում է , որ խաղի թիմի մեկնարկային կազմը կընտրի նա, իսկ հետխաղյա մամուլի ասուլիսին կմասնակցի Դավիդեն։

Հիշեցնենք, որ «Սելտա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։