Երբեք չէի մտածի, որ աշխարհի ևս մեկ առաջնություն կտեսնեմ առանց Իտալիայի․ Ռոնալդինյո

«Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է Իտալիայի հավաքականի՝ ԱԱ-22 եզրափակիչ փուլ դուրս չգալու մասին։

« Առանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունը շատ բան է կորցնում։ Նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը և ինձ համար, իտալական թիմի բացակայությունը տխուր իրավիճակ է։ Երբեք չէի մտածի, որ աշխարհի ևս մեկ առաջնություն կտեսնեմ առանց Իտալիայի»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։