Ես միշտ փորձում եմ խուսափել մրցակիցներին թերագնահատելուց․ Դեշամը՝ ԱԱ-22-ի վիճակահանությունից հետո

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ԱԱ-22-ի վիճակահանության արդյունքները։

« Մենք պետք է մրցակիցներին վերլուծենք կշռադատված։ Ես միշտ, այսպես թե այնպես, փորձում եմ խուսափել թերագնահատումից։ Եվ եթե մենք ինքնահավան չլինենք, դա արդեն քայլ առաջ կլինի։ Ոչ բոլորն են ծանոթ Դանիային, բայց նրանք խաղացել են նախորդ Եվրոյի կիսաեզրափակիչում և  զբաղեցնում են 11-րդ տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Մենք շատ ենք հարգում Թունիսի հավաքականին  և զգուշորեն ենք վերաբերվում նրանց։ Չգիտեմ ՝ կարող էր վիճակահանությունը մեզ համար ավելի լավը լինել, բայց կարող էր և  ավելի վատը լինել։ Ես միշտ հանգստություն եմ պահպանում», — Դեշամի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։