Ռոբերտո Մարտինեսը` Աշխարհի առաջնության վիճակահանության մասին

Բելգիայի հավաքկանի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքները։

«Սա իսկապես բարդ խումբ է։ Լավ է, որ մենք սովորականից մի փոքր ուշ ենք խաղում, ուստի մեր նախապատրաստությունը մի փոքր ավելի երկար կտևի։ Դա իսկապես բարդ խումբ է տարբեր պատճառներով, բայց սրանք ֆանտաստիկ թիմեր են, որոնց մենք անհամբեր սպասում ենք: Ակնհայտ է, որ մեր թիմը կապ ունի Մարոկկոյի հետ։ Մենք ունենք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մարուան Ֆելաինին և Նասեր Շադլին, ովքեր արմատներով Մարոկկոյից են։ Կանադան ուժեղ որակավորման փուլ անցավ, ուստի նրանց հետ հանդիպումը նույնպես խոստանում է լավ լինել։ Մենք լավ գիտենք Խորվաթիային, իզուր չէր, որ նրանք վերջին Աշխարհի առաջնությունում գրավեցին երկրորդ տեղը»,- Մարտինեսին մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։