Նագելսմանը նյարդայնացած է «Բավարիայի» պասիվ տրանսֆերային քաղաքականությունից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դժգոհ է ակումբի քաղաքականությունից։

34-ամյա մասնագետին սկսել է զայրացնել մյունխենցիների տրանսֆերային քաղաքականությունը և տրանսֆերների բացակայությունը։ Նագելսմանը այնքան էլ դժգոհ չէ իր աշխատանքից, որքան Հանսի Ֆլիկն էր «Բավարիայում» իր կարիերայի ավարտին, բայց նրա հիասթափությունն աճում է, գրում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:

Ձմռանը «Բավարիան» ոչ մի տրասնֆեր չկատարեց։ Անցած ամառ թիմին միացան պաշտպան Դայո Ուպամեկանոն և կիսապաշտպան Մարսել Սաբիցերը։