Մանե․ «Լիվերպուլը» մտադիր է հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, սենեգալցին խոսել է «Ինտերի» դեմ կայանալիք հանդիպման մասին

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կիսվել է՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ինտերի» դեմ  կայանալիք հանդիպման սպասելիքների մասին։

․ «Դժվար հանդիպում է մեզ սպասվում, քանի որ «Ինտերը» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է և ամենայն հավանականությամբ նրանք կրկին կհաղթեն Իտալիայի առաջնությունում։ Կարծում եմ հետաքրքիր խաղ է լինելու մենք հիանալի թիմ ունենք ու պատրաստվում ենք խաղալ ամբողջ ուժով։ Մենք ցանկանում ենք հաղթել Չեպիոնների լիգայում, բայց հասկանում ենք որ դա անելը չափազանց բարդ է լինելու, քանի որ այստեղ խաղում են աշխարհի լավագույն ակումբները»,- ասել է Սադիո Մանեն։

Հիշեցնենք, որ «Ինտեր» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին ժամը՝ 00։00-ին։