«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում ամեն ինչ թեժանում է, և հավանական է պառակտում:
Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը, անգլիական թիմի ֆուտբոլիստները դժգոհ են, որ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է իր ընկերների հետ ղեկավարել հանդերձարանը։ Աղբյուրի համաձայն՝ դժգոհ խաղացողների թվում են թիմի ավագ Հարի Մագուայրը և ակումբի սան Մարկուս Ռեշֆորդը։
Ավելի վաղ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն արդեն իր դժգոհությունն էր հայտնել Ռոնալդուից, մասնավորապես՝ նրա խաղից։