Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն մտածում է մրցաշրջանի ավարտին Կառլո Անչելոտիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Իսպանական «Sport» պարբերականի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղից հետո (1։0) Պերեսը հասկացել է, որ իտալացին այն մասնագետը չէ, ով կկարողանա կառուցել նոր «Ռեալ»։ «Արքայական» ակումբի նախագահը թիմի ղեկին ցանկանում է տեսնել ավելի ժամանակակից ու երիտասարդ մասնագետի՝ նրա հիմնական թեկնածուներն են Մաուրիսիո Պոչետինոն և Յուրգեն  Կլոպը։

Հիշեցնենք, որ Անչելոտիի վերադարձը ի սկզբանե Ֆլորենտինո Պերեսին այդքան էլ դուր չէր եկել, սակայն այդ պահին  այլ ազատ բարձրակարգ մարզիչներ չկային։