Օսիմենը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

«Նապոլիի» նիգերացի հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։ «Football Italia» պարբերականի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստը չորեքշաբթի օրը չի մարզվել թիմի հետ, բայց մեկնել է Կատալոնիա։ Օսիմենը ապաքինվել է վերջերս դեմքի ստացած վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել մի քանի ամիս։

Հիշեցնենք, որ մամուլում կան տեղեկություններ, որոնց համաձայն նիգերացի հարձակվողը ստացել է նոր վնասվածք Իտալիայի առաջնության «Ինտերի» դեմ խաղում (1-1):