«Էվերտոնի» երկու երկրպագուներ  մարզադաշտում ռասսիստական և  վիրավորական բացականչությունների համար պատժվել են

Հիշեցնենք, որ «Էվերտոնի» երկրպագուներից մեկը 2021թ․-ի սեպտեմբերի 13-ին, ԱՊԼ շրջանակներում տեղի ունեցած «Բառնլիի»(3։1)  հետ խաղի ընթացքում,  «Բառնլիի»  ֆուտբոլիստ Դուայթ Մակնիլի հասցեին հնչեցրած ռասսիստական բացականչությունների համար անմիջապես հեռացվել էր մարզադաշտից, նրա աբոնեմենտը դադարեցվել էր, իսկ այնուհետև նրա հանդեպ մարզադաշտ հաճախելու եռամյա  արգելք էր դրվել։ Այդ դեպքից հետո «Էվերտոնը» հայտարարել էր, որ խստորեն դատապարտում է  երկրպագուների կողմից նմանատիպ պահվածքը։ Սակայն  արդեն նոյեմբերին,  ԱՊԼ շրաջանակներում  տեղի ունեցած «Տոտենհեմի» հետ խաղի ընթացքում,  «Էվերտոնի» մեկ այլ երկրպագու «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում վիրավորական արտահայտություններ էր բացականչել «Տոտենհեմի» երկրպագուների հասցեին։ Դեպքից հետո վկաները բացահայտել էին նրան, որից հետո ոստիկանությունը «Էվերտոնի» հետ անցկացրած հետաքննութոյւնից հետո ձերբակալել էր նրան։