Քչերն են նման բան արել. Դիբալան կարող է համալրել նրանց շարքերը

Գործակալ Ֆուլվիո Վալկարեգջին հայտարարել է, որ Յուվենտուսի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան այս ամառ կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։

«Կտեսնեք, Դիբալան կդառնա «Ինտերի» խաղացող: Նրա հարաբերությունները «Յուվենտուսի» ղեկավարության հետ ամբողջովին վատթարացել են: Ամեն ինչ պատրաստ է տեղափոխության համար»,- ասել է Վալկարեգին Radio Kiss Kiss Napoli-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Դիբալայի պայմանագիրը Յուվենտուսի հետ ավարտվում է վեց ամսից։ Այսպիսով, նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ:

Այս մրցաշրջանում 28-ամյա Դիբալան «Յուվենտուսի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: