Մարոկկոն հաղթեց Մալավիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (VIDEO)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում Մարոկկոյի հավաքականը հանդիպեց Մալավիի ընտրանու հետ։ Խաղն անցկացվեց Յաունդեի (Կամերուն) Omnisports Ahmadu Aijo մարզադաշտում և ավարտվեց Մարոկկոյի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով:

Հանդիպման 7-րդ րոպեին Մալավիի հարձակվող Ֆրենկ Մհանգոն բացել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջում Մարոկկոյի ազգային հավաքականի հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին հավասարեցրեց հաշիվը։ 70-րդ րոպեին պաշտպան Աշրաֆ Հակիմին առաջ մղեց Մարոկկոյին։

Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ, իսկ Մալավին ավարտեց ելույթը մրցաշարում։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը կխաղա Կոտ դ’Իվուար-Եգիպտոս զույգի հաղթողի հետ, որն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունվարի 26-ին։