Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Ուոտֆորդը»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գլխավորել է «Ուոթֆորդը»:

74-ամյա մասնագետի վերջին աշխատանքը եղել է «Քրիսթալ Փելասում», որտեղից վերջինս հեռացել է մրցաշրջանի վերջում։ Նախկինում Հոջսոնը գլխավորել է նաև «Լիվերփուլը», «Ֆուլհեմը» և «Ինտերը»:

Հոջսոնն այս մրցաշրջանում դարձել է «Ուոթֆորդի» երրորդ մարզիչը: Հոկտեմբերից ակումբի հետ աշխատել է Կլաուդինյո Ռանիերին, իսկ նրանից առաջ՝ Ջիսկո Մունյոսը։

20 խաղից հետո «Ուոթֆորդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում է։