Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթին»

«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։

Ակումբները համաձայնության են եկել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Արգենտինացու համար «քաղաքացիները» կվճարեն 18,5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսներն ու հարկերը։ Ալվարեսը պայմանագիր կկնքի 5 տարի ժամկետով։ Մինչև հուլիս նա վարձավճարով հանդես կգա «Ռիվեր Փլեյթում»։

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսն Արգենտինայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու: