Ռեշֆորդին ու Լինգարդին քննադատել են հրեաներին վիրավորող ռեփերի հետ լուսանկարի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդը և Ջեսի Լինգարդը քննադատության են ենթարկվել ռեփեր Ուայլիի հետ լուսանկարի համար։

Ռեփերը  Instagram-ում տեղադրել է ֆուտբոլիստների հետ անցած շաբաթ Դուբայում արված լուսանկար, ապա ջնջել այն։ Ռեշֆորդը և Լինգարդը քննադատության են ենթարկվել, քանի որ Ուայլին անցյալ տարի արգելափախկվել է Twitter-ից հակասեմիտիզմի համար: Մասնավորապես, ռեփերը հրեաներին անվանել է «վախկոտ ու օձ»։

Աճող քննադատություններից հետո Ռեշֆորդը խոսեց հակասեմիտիզմի անթույլատրելիության մասին։

«Ես կարծում եմ, որ հակասեմիտիզմի դեմ պայքարը ֆուտբոլում և դրանից դուրս ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան հիմա: Հիմա ես հասկանում եմ, որ, հաշվի առնելով ենթատեքստը, այս լուսանկարը կարող էր սխալ ընկալվել: Ցանկանում եմ ընդգծել, որ ես չեմ ներում ու չեմ ներելու հրեական կամ որևէ այլ համայնքի դեմ ուղղված որևէ խտրական խոսք կամ վարքագիծ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը։

Լինգարդը թվիթերում գրել է, որ «չի ընդունում ռասիզմի որևէ դրսևորում»: