Մանեի գոլը օգնեց Սենեգալին հաղթել Կաբո Վերդեին (VIDEO)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում Սենեգալի հավաքականը հանդիպեց Կաբո Վերդեի ընտրանու հետ։ Խաղն անցկացվեց Բաֆուսամ (Կամերուն) Բաֆուսամ մարզադաշտում և ավարտվեց Սենեգալի հավաքականի` 2։0 հաշվով հաղթանակով։

Հանդիպման 21-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Կաբո Վերդեի կիսապաշտպան Պատրիկ Անդրադեն։ 57-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կաբո Վերդեի մեկ այլ ֆուտբոլիստ՝ դարպասապահ Ժոսիմար Վոզինյան։ Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացել է Սենեգալի հարձակվող Սադիո Մանեն։ Հանդիպման վերջում հարձակվող Ամադու Բամբա Դիենգը ամրապնդեց Սենեգելայի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0։

Այսպիսով, Սենեգալի հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում սենեգալցիները կխաղան Մալի-Հասարակածային Գվինեա զույգի հաղթողների հետ։