Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով սրտի կանգ էր ունեցել Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ (0-1), այժմ մարզվում է «Այաքսի» հետ, հայտնում է B/R Football-ը:
Christian Eriksen is training with Ajax’s reserve team to keep up his fitness while he finds a new club.
— B/R Football (@brfootball) January 25, 2022
Back where his senior career started 👏
(via @AFCAjax) pic.twitter.com/NuyCOhn65X
Հիշեցնենք, որ Էրիկսենն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Այաքսում»՝ 2009-ից 2013 թվականներին հանդես գալով Ամստերդամում: Ավելի վաղ դանիացու հետ պայմանագիրը խզել էր Միլանի «Ինտերը», քանի որ «A» Սերիայում արգելված է խաղալ դեֆիբրիլյատորով։ Վերջերս հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: