Դեմբելեն ցանկանում է անձամբ հանդիպել Լապորտայի հետ

Ուսման Դեմբելեն պատրաստվում է թուլացնել իր և «Բարսելոնայի» միջև առկա լարվածությունը՝ պայմանագրի երկարաձգումից հրաժարվելու պատճառով:

Ֆրանսիացին ցանկանում է անձամբ հանդիպել «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտային, հայտնում է Diario Sport-ը։ Ֆուտբոլիստը պնդում է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրը։

Դեմբելեն ցանկանում է հետևել իր թիմակից Սամուել Ումտիտիի օրինակին։ Անցած ամառ պաշտպանը հանդիպել է Լապորտայի հետ, որից հետո կողմերի հարաբերությունները լավացել են։