«Բարսելոնայի» հիմնական պաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը

Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է պայմանագիրը երկարաձգելու «Բարսելոնայի» սկզբնական առաջարկը, հայտնում է Marca-ն:

Նախորդ շաբաթ 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի և կատալոնական ակումբի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Ուրուգվայցին ցանկանում է մնալ թիմում, սակայն հույս ունի համաձայնության, որն ավելի կհամապատասխանի իր մակարդակին:

Կողմերի բանակցություններն անցել են առողջ մթնոլորտում, պայմանագրի քննարկումը կշարունակվի ավելի ուշ։

Այնուամենայնիվ, Արաուխոյի հետ կապված իրավիճակին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: