Ճիշտ որոշում՝ երկու կողմի համար. Դիեգո Սիմեոնեն՝ «Ատլետիկոն» լքելու մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն խոսել է ակումբից հեռանալու մասին։

  • Մի օր ես պետք է հեռանամ: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Հուսով եմ՝ երբ դա անեմ ամեն ինչ արդար կլինի ու ճիշտ երկու կողմի համար։ Չեմ կարծում՝ լրացուցիչ ճնշումն այն է, որ սիրում կամ աջակցում եմ այս ակումբին։ Գիտեմ՝ պետք է հաղթել, բայց հաշվի եմ առնում նաև էգոն։ Միշտ ընտրել եմ այնպիսի խաղացողների, որոնք կկարողանան առաջադրանքը ճիշտ կատարել և օգտակար լինել ակումբին», — արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Footbal Espana» պարբերականը։

Հիշեցնենք, որ Սիմիոնեի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։