Մեսսին Բարսելոնայում ընթրել է Չավիի ու Բուսկետսի հետ

«Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի օրը՝ հունվարի 24-ին կատալոնական ռեստորաններից մեկում ընթրել է «Բարսելոնայի» մի քանի ներկայացուցիչների հետ։ «Onze Tv3» պարբերականի հաղորդմամբ՝ Լեոյին ընկերակցել են նախկին թիմակիցներ Չավին և Բուսկետսը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել  խոսակցությունների այն ֆոնին, ըստ որոնց Մեսսին մտածում է «Կապտանռնագույնների» շարքերը վերադառնալու մասին։