Ռոյ Հոջսոնը համաձայնվել է գլխավորել «Ուոտֆորդը»

Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ 74-ամյա Ռոյ Հոջսոնը համաձայնվել է գլխավորել «Ուոտֆորդը»։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը, նա այսօր իր օգնականների հետ կհանդիպի ֆուտբոլիստներին և կանցկացնի առաջին մարզումը։ Հիշեցնենք, որ վերջերս է հեռացվել «Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով թիմի ղեկին մնաց ընդամենը 3,5 ամիս։ Տեղեկացնենք, որ «Ուոտֆորդը» 20 խաղից հետո վաստակած 14 միավորով ԱՊԼ-ում ընթանում է նախավերջին հորիզոնականում։