Տրանսֆերային վերջին լուրերը՝ մեկ տողով
  • Կանավարոն կարող է գլխավորել «Ուոտֆորդը»
  • Քրիստիան Էրիկսենը շատ մոտ է «Բրենտֆորդ» տեղափոխվելուն
  • Անտոնի Մարսիալը վարձավճարով տեղափոխվեց «Սևիլիա»
  • «Ատալանտան» 20 միլոն եվրոյով «Սասուոլոյից» գնեց Ժերեմի Բոգային
  • «Ասթոն Վիլան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին
  • «Արսենալը» կգնի «Էվերթոնի» հարձակվող Դոմինեկ Կարվերտ-Լյուինի տրանսֆերը, եթե չստացվի Վլահովիչի ձեռք բերումը
  • «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Զյուլեին
  • «Սևիլիան» հետաքրքրված է «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջիովանի Լո Չելսոյի ծառայություններով
  • «Նյուքասլը» պատրաստվում է ձեռք բերել Դիեգո Կառլոսին և Ջեսի Լինգարդին
  • «Բազելի» պաշտպան Էրայ Կոմերտը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ
  • «Ֆիորենտինան» դիտարկում է Պատրիկ Շիկի, Արկադիուշ Միլիկի, և Ժոաու Պեդրոյի տարբերակը, որպես Վլահովիչին փոխարինող
  • «Լիլի» պաշտպան Ռեինիլդու Մանդավան տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»
  • Մազարաուին ամենայն հավանականությամբ կհեռանա «Այաքսից»
  • Օբամեյանգը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»
  • «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Վլահովիչին
  • Դելե Ալին կարող է տեղափոխվել «Նյուքասլ»
  • «Վիլյառեալը» մերժել է «Բարսելոնային» ու «Նապոլիին» Ալֆոնսո Պեդրասայի տրանսֆերի գնման հարցում
  • «Մանչեսթր Սիթին» ձեռք է բերել Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ Ջուլիան Ալվարեսին