Մահացել է «Վեսթ Հեմի» փոքրիկ երկրպագու Իսլա Քոթոնը

«Վեսթ Հեմի» փոքրիկ երկրպագու Իսլան մահացավ հունվարի 25-ին՝ վաղ առավոտյան ընդհամենը 7 տարեկանում, փոքրիկը 5 տարի պայքարեց մանկական հազվագյուտ քաղցկեղի նոր տեսակի դեմ, բայց չկարողացավ նրան հաղթել։ Իսլայի խիզախ պայքարը գրավեց շատերի սրտերը մարդիկ հավաքեցին 100 հազար ֆունտ աղջնակի բուժման համար թե Մեծ Բրիտանիայում, թե իսպանիայում, որտեղ ևս երկու տարի բուժվել էր նա։ Մահվանից մեկ ամիս առաջ Իսլան ընդգրկվել էր «Վեսթ Հեմի» կազմում «Սաութհեպտոնի» հետ խաղի համար՝ կրելով 12 համարի մարզաշապիկը։